Monday, November 17, 2014

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

     Նոյեմբերի 13-ին(2014թ.) ևս հետաքրքիր օր էր Բերդի ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի սաների համար, որովհետև մեր հյուրերն էին ՀՀ ագրարային համալսարանի դասախոսներից ակադեմիկոս պ. Մխիթարյանը, դոցենտներ պրնՊապյանը և Զաքարյանը: Որպես հավելում նշեմ, որ ՀՀ ագրարային համալսարանը ներկայացնող գիտության այս անխոնջ մշակները Տավշո լեռնաշխարհի ծնունդ են: Նրանք նախ ծանոթացան աշակերտների հետ, ապա մանրամասն ներկայացրին ՀՀ ագրարային համալսարանի առաքելությունը, նշանակությունը և դերը` որպես կրթօջախի, բուհի վարկանիշը և նրա նվաճումները: Նկարագրվեց նաև ընդունելության կարգը, փաստաթղթային գործընթացը, տարբեր ֆակուլտետների առկայությունը, հեռակա և առկա ուսուցման կարգը և այլն: Հատուկ նշվեց, որ գործում է զեղչերի ճկուն համակարգ: Ապա յուրաքանչյուր մասնագետ պատմեց իր ֆակուլտետի մասին, նշեց նրա առավելությունների մասին:
ՀՀ ագրարային համալսարանը նաև ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և արտերկրի մի շարք բուհերի հետ և կատարում է ուսանողների փոխանակում: Աշակերտներն ուշադիր լսում էին դասախոսներին, իսկ վերջում նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Օրինակ`հարցերից մեկը վերաբերում էր մեկ քննությամբ անվճար ընդունվելուն: Հարցերից հետո աշակերտները շնորհակալություն հայտնեցին  դասախոսներին մասնագիտական կողմնորոշման համար:
                                                                       Հեղինակ՝ Լ. Թումանյան

No comments:

Post a Comment