Ժամանակակից մանկավարժության առաջնակարգ խնդիրը որակյալ կրթության
ապահովումն է: Յուրաքանչյուր դպրոց իր առջև նպատակ է դնում այսօրվա կյանքի պահանջներին
համապատասխան որակյալ կրթություն տալ աշակերտին: Դրան հասնելու համար արդյունավետ են
ամենատարբեր միջոցառումները, առաջավոր փորձի փոխանակումը և պարբերաբար կազմակերպվող
սեմինար-պարապմունքները:
Օրերս նմանօրինակ սեմինար-պարապմունք էր կազմակերպվել ՀՀ ԿԳՆ Բերդի
ավագ դպրոցում, որը վարում էր փոխտնօրեն Անահիտ Շառյանը: Սեմինարի նպատակն էր ևս մեկ
անգամ անդրադառնալ կրթության բաղադրիչներին, մեթոդներին ու դրանց կիրառմանը դասապրոցեսում
և ընդհանրապես կյանքում: Նյութերը ներկայացնելու համար օգտագործված էին նյութատեխնիկական
ժամանակակից ամենատարբեր միջոցներ: Մասնակիցները գոհ էին սեմինարից` շեշտելով սեմինարների
անցկացման արդյունավետությունը և ակնկալելով նմանօրինակ միջոցառումների շարունակականություն:
Հեղինակ` Լուսինե Թումանյան