Thursday, September 27, 2012

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


       Բերդի ավագ դպրոցի IX դասարանի սան Արշակ   Խաչատրյանը ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մարզական փառատոնի ծրագրով “ԿՇՌԱՔԱՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ”  մարզաձևից գրավել է պատվավոր I տեղը:Միջոցառումը անց է  կացվել սեպտեմբերի 14-ին: Մասնակցում էին ոչ միայն Բերդի, այլև գյուղերի աշակերտները` բաժանված տարբեր տարիքային խմբերի:
        Արշակը,  դրսևորելով ամուր  կամք,  բարձրացրել է 16 կգ կշռաքարը 44 անգամ:
       Շնորհավորում ենք:
Հեղինակ` Ֆլորա Խաչատրյան

Wednesday, September 19, 2012

ԱԽ I ԸՆԴՀԱՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (2012-2013)


Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Բերդի ավագ դպրոցի ԱԽ I ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին VI – XII դասարանի աշակերտները: Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ԱԽ նախագահ Տաթև Մելքումյանը: ԱԽ գործունեությունը գնահատվեց լավ: Այնուհետև տրվեցին հանձնարարականներ դասարանական խորհուրդներին` առաջադրելու նոր թեկնածուներ այս տարվա ԱԽ-ի համար: Թեկնածուները պետք է հանդս գան նախընտրական ծրագրով, ապա սեպտեմբերի 12-ին կկայանա ԱԽ-ի անդամների ընտրությունը: Նախաձեռնող խումբ անպայման իր ակտիվ մասնակցությունն է ունենում ողջ գործընթացին:

Հեղինակ` Նելլի Շառյան (XI դաս.)

Sunday, September 2, 2012

ՄՐՑՈՒՅԹ



Այս ուսումնական տարին Բերդի ավագ դպրոցի սաներն սկսեցին մեծ եռանդով:  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից մրցույթը, որ մեկնարկել էր գարնանը, շարունակվեց նաև օգոստոսի 28-ին: Սա արդեն մարզային փուլն էր, որին մասնակցում էին հաղթանակած ութ թիմեր ողջ Տավուշի մարզից: Աշակերտները ամառվա ընթացքում պետք է կարդային տրամադրված նյութերը, որպեսզի կարողանային ոչ միայն ապահովել գիտելիքների բարձր մակարդակ, այլև գրավել մրցանակային տեղ: Մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով, ու որոշվեցին լավագույնները: Մրցույթից հետո իր հյուրընկալ դռները մեր առջև բացեց Մակարավանքը, որտեղ կարդացինք Ներսես Շնորհալու «Հավատով խստովանիմ» աղոթքը, այնուհետև աղոթեցինք՝ լսելով Եզնիկ Սրբազանի աղոթքը վանքի սուրբ կամարների ներքո: Թող Աստծո աջը միշտ պահապան լինի բոլորին իրենց բոլոր նախաձեռնություններում:

                                                           

Monday, June 4, 2012

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ


Մանկություն իմ ոսկեծամ....
Կարծես այդպես ողջունեց շրջանավարտներին վերջին զանգի ղողանջյունը, և նրա թախծոտ ու ուրախ երգը տարածվեց դպրոցի կամարների տակ: Պահն, իհարկե, հանդիսավոր էր և հուզիչ: Յուրաքանչյուրի աչքերում երևացող արցունքները հավաստում էին, որ ամեն մի ծնող մտքերով թևածում է հեռուներում՝ պատկերելով իր երեխայի լուսավոր ապագան: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Աշակերտ» բառը շրջանավարների համար հնչեց վերջին անգամ: Ասմունքեցին, պարեցին, շնորհավորեցին, հիշեցին իրենց արածը և չարածը, ընդունեցին շնորհավորանքներ:Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով բոլորին հաջողություններ առաջիկա քննություններին և ընդհանրապես կյանքում:
Բարի երթ ձեզ, սիրելի՛ դասընկերներ:


 

Tuesday, May 22, 2012

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ


Ստելլա Առուշանյանը 2011-2012թթ <<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մրցանակակիր:
Բերդի ` Մ. Սաղումյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչները բազմիցս ապացուցել են, որ իրենք տիրապետում են մանկավարժական ժամանակակից մեթոդներին և ունեն համապատասխան հմտություններ և որակավորում: Ահա հերթական անգամ մանկավարժական իր բարձր որակավորումը կրկին հաստատեց Ս. Առուշանյանը` մասնակցելով 2011- 2012թթ <<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> հանրապետական մրցույթին, որը տեղի ունեցավ ապրիլի20-ին Երևանի Լև Տոլստոյի անվան ռուսական դպրոցում:
Մարզի միակ ներկայացուցիչը Ստ. Առուշանյանն էր, ով արդեն  հաղթել էր մարզում կազմակերպված նախնական մրցույթում: Մասնակիցները 42-ն էին` ընտրված Երևանից և մարզերից: Երկրորդ և III փուլում ուսուցիչները պատասխանեցին թեստի 40 հարցերին (մասնագիտական մեթոդիկա և ընդհանուր զարգացածություն) և ներկայացրին 1 օրինակելի դաս:
Մրցութը հետաքրքիր էր նրանով, որ օգտագործվեցին մանկավարժական նորագույն մեթոդները` զուգակցելով տեխնիկական նորագույն միջոցների հետ (էլ. գրատախտակ, սլայդ և այլն):
Պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մ. Մկրտչյանը և ՌԴ դեսպանատան պատվիրակությունը:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` ընտրվեցին ռուսաց լեզվի 3 լավագույն ուսուցիչները Հայաստանում: III տեղը շնորհվեց  Ստելլա Առուշանյանին: Շնորհավորում ենք… 





Հեղինակ` Լ. Թումանյան

Sunday, April 29, 2012

ԱՊՐԻԼԻ 24 ԿԱՄ ԵՂԵՌՆ


Ով արդարություն,թող որ ես թքեմ ճակատին քո բաց,
Գոչել էր մեկը քարերով ջարդված այն հանճարներից...
Ահա այսպիսի խոսքերով է արտահայտել իր զայրույթը ժամանակի մեծանուն գրողներից մեկը: Ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնին կուլ գնացած  անմեղ զոհերին: Այդ օրը Բերդի՝ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան այցելեցին բոլոր բերդցիները: Երիտասարդները և աշակերտները, զգեստավորված հայ եռագույնը խորհրդանշող հագուստներով, հարգանքի երթ կազմակերպեցին դեպի հուշահամալիր: Հոգեհանգստի խոսքեր հնչեցրեց տեր Արամը, ապա միահամուռ աղոթեցին նահատակների հոգու հանգստյան համար:
Հանգեք իմ որբեր, իզուր են հուզմունք, իզուր և անշահ....
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կգնա...

Sunday, April 22, 2012

ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


          Ապրիլի 17-ին Բերդի  մարզադպրոցում  անց  է կացվել մինի ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր դպրոցները: Բերդի ավագ դպրոցի հավաքական թիմը մինի ֆուտբոլի առաջնությում գրավել է I տեղ արժանացել պատվոգրի` նվաճելով գավաթ: Թիմի ղեկավար`  Հրաչ  Փայտյան:
            Բերդի ավագ դպրոցի թիմը.
1.Ալավերդյան  Ահարոն
2.Աթոյան          Համլետ
3.Եսայան          Գևորգ
4. Մեժլումյան  Մխիթար
5. Մեժլումյան   Մեժլում
6. Մկրտչյան      Լևոն
7. Ներսիսյան     Արշակ
8. Սահակյան     Խաչատուր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

         Բերդի ավագ դպրոցը 2011 թվականին  կնքել է պայմանագիր ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղի հետ, ըստ որի` Բերդի ավագ դպրոցի շրջանավարտը մատչելի պայմաններով կարող է ուսումը շարունակել համապատասխան բուհում:
         ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան մասնագետներ, առարկայական ծրագրեր և մեթոդական գրականություն: Նաև յուրաքանչյուր տարի կազմակերպվում է բաց դռների օր, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ուսումնառության առկա հնարավորություններին:
        Դպրոցի հետ համանեղ բուհում կազմակերպվում են օլիմպիադաներ ավարտական դասարանների լավագույն աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով:
       ԵՊՀ Իջևանի համալսարանի կողմից ամեն տարի սահմանված է «Լավագույն ուսուցիչ»  մրցանակ: