Thursday, September 27, 2012

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


       Բերդի ավագ դպրոցի IX դասարանի սան Արշակ   Խաչատրյանը ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մարզական փառատոնի ծրագրով “ԿՇՌԱՔԱՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ”  մարզաձևից գրավել է պատվավոր I տեղը:Միջոցառումը անց է  կացվել սեպտեմբերի 14-ին: Մասնակցում էին ոչ միայն Բերդի, այլև գյուղերի աշակերտները` բաժանված տարբեր տարիքային խմբերի:
        Արշակը,  դրսևորելով ամուր  կամք,  բարձրացրել է 16 կգ կշռաքարը 44 անգամ:
       Շնորհավորում ենք:
Հեղինակ` Ֆլորա Խաչատրյան

Wednesday, September 19, 2012

ԱԽ I ԸՆԴՀԱՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (2012-2013)


Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Բերդի ավագ դպրոցի ԱԽ I ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին VI – XII դասարանի աշակերտները: Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ԱԽ նախագահ Տաթև Մելքումյանը: ԱԽ գործունեությունը գնահատվեց լավ: Այնուհետև տրվեցին հանձնարարականներ դասարանական խորհուրդներին` առաջադրելու նոր թեկնածուներ այս տարվա ԱԽ-ի համար: Թեկնածուները պետք է հանդս գան նախընտրական ծրագրով, ապա սեպտեմբերի 12-ին կկայանա ԱԽ-ի անդամների ընտրությունը: Նախաձեռնող խումբ անպայման իր ակտիվ մասնակցությունն է ունենում ողջ գործընթացին:

Հեղինակ` Նելլի Շառյան (XI դաս.)

Sunday, September 2, 2012

ՄՐՑՈՒՅԹ



Այս ուսումնական տարին Բերդի ավագ դպրոցի սաներն սկսեցին մեծ եռանդով:  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից մրցույթը, որ մեկնարկել էր գարնանը, շարունակվեց նաև օգոստոսի 28-ին: Սա արդեն մարզային փուլն էր, որին մասնակցում էին հաղթանակած ութ թիմեր ողջ Տավուշի մարզից: Աշակերտները ամառվա ընթացքում պետք է կարդային տրամադրված նյութերը, որպեսզի կարողանային ոչ միայն ապահովել գիտելիքների բարձր մակարդակ, այլև գրավել մրցանակային տեղ: Մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով, ու որոշվեցին լավագույնները: Մրցույթից հետո իր հյուրընկալ դռները մեր առջև բացեց Մակարավանքը, որտեղ կարդացինք Ներսես Շնորհալու «Հավատով խստովանիմ» աղոթքը, այնուհետև աղոթեցինք՝ լսելով Եզնիկ Սրբազանի աղոթքը վանքի սուրբ կամարների ներքո: Թող Աստծո աջը միշտ պահապան լինի բոլորին իրենց բոլոր նախաձեռնություններում: