Thursday, November 27, 2014

ԱՍՄՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ


Նոյեմբերի 21-ին Իջևանում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 8-րդ փառատոնը նվիրված էր Հ. Թումանյանին և Ավ. Իսահակյանին: Փառատոնին  մասնակցում էին Տավուշի մարզի տարածքային փուլում հաղթած աշակերտները:
Բերդի ավագ դպրոցը ներկայացնում էին Նարե Ծատուրյանը(10-րդ դասարան) և Արսեն Հովակիմյանը(6-րդ դասարան): Ասմունքի փառատոնը միշտ անց է կացվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին ներկա էին ՀՀ վաստակավոր արտիստ Գուժ Մանուկյանը, Ջուլիետա Բաբայանը, Էվելինա Շահիրյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Եղիշե Չարենցի  և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանների տնօրեններըև այլք: Նախ ասմուքողներին ողջունեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը`շեշտելով, որ մասնակցությունն ինքնին արդեն հաղթանակ է, և մաղթեց բոլորին հաջողություններ: Ապա բեմ էին բարձրանում  աշակերտները և ներկայացնում իրենց նախընտրած բանաստեղծությունները:


Մրցույթը բաղկացած էր 2 մասից` ըստ տարիքային խմբերի: Աշակերտները կարդում էին Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից: Արդյունքներն ամփոփելուց հետո մրցատյանը ներկայացրեց  այն աշակերտների ցանկը, ովքեր պիտի մասնակցեն ասմունքի հանրապետական փուլին: Մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
 

Monday, November 17, 2014

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

     Նոյեմբերի 13-ին(2014թ.) ևս հետաքրքիր օր էր Բերդի ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի սաների համար, որովհետև մեր հյուրերն էին ՀՀ ագրարային համալսարանի դասախոսներից ակադեմիկոս պ. Մխիթարյանը, դոցենտներ պրնՊապյանը և Զաքարյանը: Որպես հավելում նշեմ, որ ՀՀ ագրարային համալսարանը ներկայացնող գիտության այս անխոնջ մշակները Տավշո լեռնաշխարհի ծնունդ են: Նրանք նախ ծանոթացան աշակերտների հետ, ապա մանրամասն ներկայացրին ՀՀ ագրարային համալսարանի առաքելությունը, նշանակությունը և դերը` որպես կրթօջախի, բուհի վարկանիշը և նրա նվաճումները: Նկարագրվեց նաև ընդունելության կարգը, փաստաթղթային գործընթացը, տարբեր ֆակուլտետների առկայությունը, հեռակա և առկա ուսուցման կարգը և այլն: Հատուկ նշվեց, որ գործում է զեղչերի ճկուն համակարգ: Ապա յուրաքանչյուր մասնագետ պատմեց իր ֆակուլտետի մասին, նշեց նրա առավելությունների մասին:
ՀՀ ագրարային համալսարանը նաև ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և արտերկրի մի շարք բուհերի հետ և կատարում է ուսանողների փոխանակում: Աշակերտներն ուշադիր լսում էին դասախոսներին, իսկ վերջում նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Օրինակ`հարցերից մեկը վերաբերում էր մեկ քննությամբ անվճար ընդունվելուն: Հարցերից հետո աշակերտները շնորհակալություն հայտնեցին  դասախոսներին մասնագիտական կողմնորոշման համար:
                                                                       Հեղինակ՝ Լ. Թումանյան