Monday, November 7, 2011

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԴ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2009թվականին էր, երբ միջազգային <<Կարմիր խաչի>> միջոցով սնունդ-օգնություն տրվեց Բերդ քաղաքի թվով 25 երեխաների: Այդ երեխաների մեջ կային թե’ միակողմանի և թե երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:
Շնորհիվ <<Սոսե մայրերի>>  ասոցիացիայի  հասարակական կազմակերպության, որի ղեկավարն է հմուտ կազմակերպիչ Նինա Ադամյանը, <<Կարմիր խաչի>> հետ միասին նոր աշխատանքներ,որն էլ ավելի մեծ արդյունքներ ապահովեց ծնողազուրկ այդ երեխաների համար:
2011թ-ի փետրվարից սոցիալապես

Sunday, August 28, 2011

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ


Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցը 07.06.2011թ. կնքեց համագործակցության պայմանագիր Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ,  ըստ որի`
1.                                 Հոսքային դասարաններում ուսումնառությունը կազմակերպել` օգտագործելով երկուստեք փոխհամաձայնեցված ծրագրեր:
2.                                 Ուսումնական գործընթացում ներգրավել Համալսարանի և հենակետային վարժարանի  մասնագետներին:
3.                                 Դպրոցում կազմակերպել Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և հենակետային վարժարանի ուսուցիչների և սովորողների հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ, զրույցներ, բանավեճեր, քննարկումներ, գրավոր աշխատանքներ, թեմատիկ մրցություններ…
4.                                 Համալսարանի միջոցներով դպրոցում կատարել դասարանների արդիականացման, կահավորման աշխատանքներ:
5.                                 Մեթոդական աջակցություն ցուցաբերել դպրոցի ուսուցիչներին` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ:
6.                                 Ամեն տարի դպրոցի աշակերտների համար կազմակերպել «Բաց դռների օր», ճանաչողական այցեր Համալսարան:
7.                                 Դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող սովորողների համար սահմանել անվանական կրթաթոշակ:
8.                                 Դպրոցի ուսուցիչների համար ամեն տարի սահմանել «Լավագույն ուսուցիչ» մրցանակ:
9.                                 Դպրոցի լավագույն աշակերտների համար Համալսարանի բազաներում կազմակերպել «Ամառային ճամբար», որտեղ կկազմակերպվեն օլիմպիական պարապմունքներ  և  մասնագիտական դասընթացներ:
Կարծում ենք, որ այս համագործակցությունը լայն հնարավորույթուններ է ընձեռում մեր աշակերտներին`  իրականացնելու իրենց  նպատակները:

Wednesday, April 6, 2011

Ինտերնետային օր

8-րդ դասարանում այսօր ինտերնետային օր էր: Բացատրվեցին ինտերնետի հետ  աշխատանքի ընթացքում անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները, համացանցի լավ ու վատ կողմերը: Մի համակարգչից  մյուսին ինֆորմացիա փոխանցելը իրականացնում էինք մագնիսական  սկավառակների միջոցով: Սակայն սկավառակը

Saturday, March 26, 2011

Դպրոցի մասին

 2010թ.մեր  դպրոցը` Բերդի 2-րդ միջն., վերանվանվեց Բերդի ավագ դպրոց: Բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են: Մեր դպրոցը բավականին ակտիվ  միջոցառումների է մասնակցում: Վերջին միջոցառումը եղել է կանանց տոնին նվիրված գեղեցիկ և հետաքրքիր ցերեկույթը: