Monday, November 7, 2011

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԴ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2009թվականին էր, երբ միջազգային <<Կարմիր խաչի>> միջոցով սնունդ-օգնություն տրվեց Բերդ քաղաքի թվով 25 երեխաների: Այդ երեխաների մեջ կային թե’ միակողմանի և թե երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:
Շնորհիվ <<Սոսե մայրերի>>  ասոցիացիայի  հասարակական կազմակերպության, որի ղեկավարն է հմուտ կազմակերպիչ Նինա Ադամյանը, <<Կարմիր խաչի>> հետ միասին նոր աշխատանքներ,որն էլ ավելի մեծ արդյունքներ ապահովեց ծնողազուրկ այդ երեխաների համար:
2011թ-ի փետրվարից սոցիալապես անապահով երեխաների քանակն աճեց, հասավ 47-ի: Միջազգային <<Կարմիր խաչը>> միջնորդ  հանդիսացավ Գերմանիայի Բադեն-Վյորդենբերգ քաղաքի և Բերդ քաղաքի համագործակցության համար:

Մոնիտորինգի արդյունքում ստեղծվել է կենտրոն, որտեղ ընդգրկվել են 30-50 երեխա (հիմնականում 30-ը): Բերդի կենտրոնի աշխատանքները կյանքի են կոչում կամավորներ, ովքեր ունեն հոգեբանի,  լոգոպետի, մանկավարժի մասնագիտություն: Աշխատանքները կոորդինացնում է Բերդի կենտրոնի տնօրեն Նիմա Ադամյանը:Միջազգային  <<Կարմիր խաչի>> և Գերմանիայի կողմից վստահված և միջնորդ հանդիսացող շնորհաշատ պարոն Մովսես Պողոսյանի շնորհիվ ի կատար են ածվում այս աշխատանքները:
Երեխաների հետ կատարվող աշխատանքրերը սկսվում են ժամը 10-ից ժամմը 3-ը երկու խմբով, դպրոցի հետ պայմանավորված: Երեխաները զբաղվում են  ասեղնագործությամբ, գոբելենով,  շյուղագործությամբ, նկարչությամբ, ապիլիկացիոն աշխատանքներով. խաղում են շաշկի, շախմատ, լոտո,  դոմինո, կառուցողական աշխատանքներով:
Կենտրոն հաճխող երեխաների աշխատանքները առանձնացվում և ցուցադրվում են:Առանձնակի ոգևորություն են  ապրում այն և երեխաները, որոնք աշխատանքները խրախուսվում են իրենց ղեկավարի կողմից: Կենտրոնի աշխատանքները արդյունավետ դարձնելու համար կազմակերպվում են տնայցեր, հաճախակի ծնողներն են այցելում կենտրոն:
Կենտրոնը համագործակցում է քաղաքապետարանի և մարզպետարանի  <<Վորլդ Վիժն>> կազմզկերպության հետ, ինչպես նաև Բերդի բժշկական կենտրոնի, Գյումրիի կենտրոնի հետ:
Կենտրոնը  հիվանդ   երեխաներին  հայտնաբերում և անվճար բժշկական օգնություն է ցույց տալիս:
Անապահով երեխաներին օգնություն ցույց տվող և նրանց սատար  կանգնող այս կենտրոնը միաժամանակ ստանձնում է մի քանի  առաքելություն: Այն, որ անապահով երեխաները  կտրվում է փողոցից,  զերծ  են մնում  անհարկի մեծ և  փոքր հանցագործություններից: Նրանք կենտրոն հաճախելով , գտնվում  են  ուշադրության, այնքան անհրաժեշտ  փաղաքշանքի  ու  գուրգուրանքի  մեջ:
Հիրավի , ինչքան  լավ  կլիներ, փաղաքշանքի ու գուրգուրանքի մեջ  կանգնող  գերմանացիների  կողքին  տեսնեինք  նոր բարերարներ, ովքեր էլ  ավելի  հետաքրքիր ու բովանդակալից  կդարձնեին մեր երեխաների առօրյան:
Մարիետա Բադալյան  (Բերդի ավագ  դպրոցի մանկավարժ)
                         Նաիրա  Մելքումյան      ( ծնող)

No comments:

Post a Comment