Sunday, April 29, 2012

ԱՊՐԻԼԻ 24 ԿԱՄ ԵՂԵՌՆ


Ով արդարություն,թող որ ես թքեմ ճակատին քո բաց,
Գոչել էր մեկը քարերով ջարդված այն հանճարներից...
Ահա այսպիսի խոսքերով է արտահայտել իր զայրույթը ժամանակի մեծանուն գրողներից մեկը: Ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնին կուլ գնացած  անմեղ զոհերին: Այդ օրը Բերդի՝ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան այցելեցին բոլոր բերդցիները: Երիտասարդները և աշակերտները, զգեստավորված հայ եռագույնը խորհրդանշող հագուստներով, հարգանքի երթ կազմակերպեցին դեպի հուշահամալիր: Հոգեհանգստի խոսքեր հնչեցրեց տեր Արամը, ապա միահամուռ աղոթեցին նահատակների հոգու հանգստյան համար:
Հանգեք իմ որբեր, իզուր են հուզմունք, իզուր և անշահ....
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կգնա...

Sunday, April 22, 2012

ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


          Ապրիլի 17-ին Բերդի  մարզադպրոցում  անց  է կացվել մինի ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր դպրոցները: Բերդի ավագ դպրոցի հավաքական թիմը մինի ֆուտբոլի առաջնությում գրավել է I տեղ արժանացել պատվոգրի` նվաճելով գավաթ: Թիմի ղեկավար`  Հրաչ  Փայտյան:
            Բերդի ավագ դպրոցի թիմը.
1.Ալավերդյան  Ահարոն
2.Աթոյան          Համլետ
3.Եսայան          Գևորգ
4. Մեժլումյան  Մխիթար
5. Մեժլումյան   Մեժլում
6. Մկրտչյան      Լևոն
7. Ներսիսյան     Արշակ
8. Սահակյան     Խաչատուր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

         Բերդի ավագ դպրոցը 2011 թվականին  կնքել է պայմանագիր ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղի հետ, ըստ որի` Բերդի ավագ դպրոցի շրջանավարտը մատչելի պայմաններով կարող է ուսումը շարունակել համապատասխան բուհում:
         ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան մասնագետներ, առարկայական ծրագրեր և մեթոդական գրականություն: Նաև յուրաքանչյուր տարի կազմակերպվում է բաց դռների օր, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ուսումնառության առկա հնարավորություններին:
        Դպրոցի հետ համանեղ բուհում կազմակերպվում են օլիմպիադաներ ավարտական դասարանների լավագույն աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով:
       ԵՊՀ Իջևանի համալսարանի կողմից ամեն տարի սահմանված է «Լավագույն ուսուցիչ»  մրցանակ: