Wednesday, April 6, 2011

Ինտերնետային օր

8-րդ դասարանում այսօր ինտերնետային օր էր: Բացատրվեցին ինտերնետի հետ  աշխատանքի ընթացքում անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները, համացանցի լավ ու վատ կողմերը: Մի համակարգչից  մյուսին ինֆորմացիա փոխանցելը իրականացնում էինք մագնիսական  սկավառակների միջոցով: Սակայն սկավառակը հարմար միջոց չէր, քանի որ այն հնարավորություն էր տալիս միայն սահմանափակ ծավալով ինֆորմացիա փոխանցելու: Այն ժամանակի առումով ևս ոչ արդյունավետ միջոց էր հանդիսանում:

        Համակարգչային ցանցի ստեղծումը հնարավորություն տվեց հաշված րոպեների և նույնիսկ վայրկյանների ընթացքում ինֆորմացիա փոխանցել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող համակարգիչներին:
          Աշակերտն իմացավ, որ ինտերնետը միայն ինֆորմացիայի  փոխանցման միջոց չէ,  այլ նաև բազմատեսակ ինֆորմացիայի կուտակման ու պահպանման հզոր պահեստարան.  այստեղ ցանկացած մասնագետ կարող է իր բնագավառին առնչվող հարուստ ինֆորմացիա գտնել:
          Հաղորդակցվողների համակարգիչներ հաճախ ապահովված են ձայնային քարտով, միկրոֆոններով և լրացուցիչ այլ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս ամենատարբեր հաղորդագրություններ փոխանցելու:
Երեխաների հետ ծանոթացանք որոնման համակագերին և մի քանի այլ ծրագրերի, նրանց ոսկե կանոններին , լուծեցինք թեստեր և փորձեցինք մի փոքր խաղալ:

No comments:

Post a Comment