Friday, March 7, 2014

Ուսուցման ժամանակակից մեթոդներ

Ժամանակակից մանկավարժության առաջնակարգ խնդիրը որակյալ կրթության ապահովումն է: Յուրաքանչյուր դպրոց իր առջև նպատակ է դնում այսօրվա կյանքի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն տալ աշակերտին: Դրան հասնելու համար արդյունավետ են ամենատարբեր միջոցառումները, առաջավոր փորձի փոխանակումը և պարբերաբար կազմակերպվող սեմինար-պարապմունքները:
Օրերս նմանօրինակ սեմինար-պարապմունք էր կազմակերպվել ՀՀ ԿԳՆ Բերդի ավագ դպրոցում, որը վարում էր փոխտնօրեն Անահիտ Շառյանը: Սեմինարի նպատակն էր ևս մեկ անգամ անդրադառնալ կրթության բաղադրիչներին, մեթոդներին ու դրանց կիրառմանը դասապրոցեսում և ընդհանրապես կյանքում: Նյութերը ներկայացնելու համար օգտագործված էին նյութատեխնիկական ժամանակակից ամենատարբեր միջոցներ: Մասնակիցները գոհ էին սեմինարից` շեշտելով սեմինարների անցկացման արդյունավետությունը և ակնկալելով նմանօրինակ միջոցառումների շարունակականություն:



Հեղինակ`  Լուսինե Թումանյան

1 comment: