Saturday, May 4, 2013
Thursday, September 27, 2012
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Բերդի ավագ դպրոցի IX դասարանի սան Արշակ Խաչատրյանը
ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մարզական փառատոնի ծրագրով “ԿՇՌԱՔԱՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ” մարզաձևից գրավել է պատվավոր I տեղը:Միջոցառումը
անց է կացվել սեպտեմբերի 14-ին: Մասնակցում
էին ոչ միայն Բերդի, այլև գյուղերի աշակերտները` բաժանված տարբեր տարիքային խմբերի:
Արշակը, դրսևորելով ամուր կամք, բարձրացրել
է 16 կգ կշռաքարը 44 անգամ:
Շնորհավորում ենք:
Հեղինակ` Ֆլորա Խաչատրյան
Հեղինակ` Ֆլորա Խաչատրյան
Wednesday, September 19, 2012
ԱԽ I ԸՆԴՀԱՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (2012-2013)
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Բերդի ավագ դպրոցի
ԱԽ I ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին VI – XII դասարանի աշակերտները: Տարեկան
հաշվետվությամբ հանդես եկավ ԱԽ նախագահ Տաթև Մելքումյանը: ԱԽ գործունեությունը գնահատվեց
լավ: Այնուհետև տրվեցին հանձնարարականներ դասարանական խորհուրդներին` առաջադրելու նոր
թեկնածուներ այս տարվա ԱԽ-ի համար: Թեկնածուները պետք է հանդս գան նախընտրական ծրագրով,
ապա սեպտեմբերի 12-ին կկայանա ԱԽ-ի անդամների ընտրությունը: Նախաձեռնող խումբ անպայման
իր ակտիվ մասնակցությունն է ունենում ողջ գործընթացին:
Հեղինակ` Նելլի Շառյան (XI դաս.)
Sunday, September 2, 2012
ՄՐՑՈՒՅԹ
Այս ուսումնական տարին
Բերդի ավագ դպրոցի սաներն սկսեցին մեծ եռանդով:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայից մրցույթը, որ մեկնարկել էր գարնանը, շարունակվեց
նաև օգոստոսի 28-ին: Սա արդեն մարզային փուլն էր, որին մասնակցում էին հաղթանակած
ութ թիմեր ողջ Տավուշի մարզից: Աշակերտները ամառվա ընթացքում պետք է կարդային տրամադրված
նյութերը, որպեսզի կարողանային ոչ միայն ապահովել գիտելիքների բարձր մակարդակ, այլև
գրավել մրցանակային տեղ: Մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով, ու որոշվեցին լավագույնները:
Մրցույթից հետո իր հյուրընկալ դռները մեր առջև բացեց Մակարավանքը, որտեղ կարդացինք
Ներսես Շնորհալու «Հավատով խստովանիմ» աղոթքը, այնուհետև աղոթեցինք՝ լսելով Եզնիկ Սրբազանի
աղոթքը վանքի սուրբ կամարների ներքո: Թող Աստծո աջը միշտ պահապան լինի բոլորին իրենց
բոլոր նախաձեռնություններում:
Monday, June 4, 2012
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
Մանկություն
իմ ոսկեծամ....
Կարծես այդպես
ողջունեց շրջանավարտներին վերջին զանգի ղողանջյունը, և նրա թախծոտ ու ուրախ երգը տարածվեց
դպրոցի կամարների տակ: Պահն, իհարկե, հանդիսավոր էր և հուզիչ: Յուրաքանչյուրի աչքերում
երևացող արցունքները հավաստում էին, որ ամեն մի ծնող մտքերով թևածում է հեռուներում՝
պատկերելով իր երեխայի լուսավոր ապագան: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ,
ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Բարի երթ ձեզ,
սիրելի՛ դասընկերներ:
Tuesday, May 22, 2012
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ
Ստելլա Առուշանյանը 2011-2012թթ
<<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մրցանակակիր:
Բերդի ` Մ. Սաղումյանի անվան ավագ դպրոցի
ուսուցիչները բազմիցս ապացուցել են, որ իրենք տիրապետում են մանկավարժական ժամանակակից
մեթոդներին և ունեն համապատասխան հմտություններ և որակավորում: Ահա հերթական անգամ
մանկավարժական իր բարձր որակավորումը կրկին հաստատեց Ս. Առուշանյանը` մասնակցելով
2011- 2012թթ <<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> հանրապետական
մրցույթին, որը տեղի ունեցավ ապրիլի20-ին Երևանի Լև Տոլստոյի անվան ռուսական դպրոցում:
Մարզի միակ ներկայացուցիչը Ստ. Առուշանյանն
էր, ով արդեն հաղթել էր մարզում կազմակերպված
նախնական մրցույթում: Մասնակիցները 42-ն էին` ընտրված Երևանից և մարզերից: Երկրորդ
և III փուլում ուսուցիչները պատասխանեցին թեստի 40 հարցերին (մասնագիտական մեթոդիկա
և ընդհանուր զարգացածություն) և ներկայացրին 1 օրինակելի դաս:
Մրցութը հետաքրքիր էր նրանով, որ օգտագործվեցին
մանկավարժական նորագույն մեթոդները` զուգակցելով տեխնիկական նորագույն միջոցների հետ
(էլ. գրատախտակ, սլայդ և այլն):
Պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար
Մ. Մկրտչյանը և ՌԴ դեսպանատան պատվիրակությունը:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` ընտրվեցին
ռուսաց լեզվի 3 լավագույն ուսուցիչները Հայաստանում: III տեղը շնորհվեց Ստելլա Առուշանյանին: Շնորհավորում ենք…
Հեղինակ` Լ. Թումանյան
Sunday, April 29, 2012
ԱՊՐԻԼԻ 24 ԿԱՄ ԵՂԵՌՆ
Ով արդարություն,թող
որ ես թքեմ ճակատին քո բաց,
Գոչել էր մեկը
քարերով ջարդված այն հանճարներից...
Ահա այսպիսի
խոսքերով է արտահայտել իր զայրույթը ժամանակի մեծանուն գրողներից մեկը: Ապրիլի 24-ին
բազմաթիվ հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնին կուլ գնացած անմեղ զոհերին: Այդ օրը Բերդի՝ եղեռնի զոհերի հիշատակին
կառուցված հուշարձան այցելեցին բոլոր բերդցիները: Երիտասարդները և աշակերտները, զգեստավորված
հայ եռագույնը խորհրդանշող հագուստներով, հարգանքի երթ կազմակերպեցին դեպի հուշահամալիր:
Հոգեհանգստի խոսքեր հնչեցրեց տեր Արամը, ապա միահամուռ աղոթեցին նահատակների հոգու
հանգստյան համար:
Հանգեք իմ որբեր,
իզուր են հուզմունք, իզուր և անշահ....
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կգնա...
Subscribe to:
Posts (Atom)




