Friday, February 6, 2015

Դիրքերից է սկսվում հայրենիքը

Այո′, հայրենիքների գոյությունը միշտ էլ պայմանավորվել է նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ ուխտածինների գոյությամբ:         Գարեգին Նժդեհ
1991թվականի՝  ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից՝ ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց ՙՀայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ՚՝ այդ կերպ հայտնելով Հայկական ազգային բանակի ստեղծման մասին: Բանակը ձևավորեց ոչ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Եվ արդեն 23 տարի է՝ հունվարի 28-ը նշվում է որպես Բանակի օր:

2015 թվականի 28-ին Բերդի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված բանակի օրվան: Հանդիսավոր տողանից հետո օրհներգի ուղեկցությամբ բարձրացվեց հայկական եռագույնը, ապա աշակերտները ողջունեցին իրենց ավագ ընկերներին: Միջոցառմանը ներկա էին Բերդի զինկոմիսարիատի և երկու զորամասերի ներկայացուցիչները, ովքեր իրենց ողջույնի խոսքը հղեցին մեր սաներին՝ բարձրացնելով նրանց ազատատենչ ոգին: Հանդիսավոր արարողությունից հետո բոլոր դասարաններում անցկացվեցին արիության դասեր, զեկուցումներ, կինոդիտումներ և
բանավեճ-քննարկումներ: Իհարկե, բոլոր միջոցառումները միտված էին կարևորելու ռազմահայրենասիրական դաստիարակության դերը հայի, հատկապես տավուշեցու կյանքում, որովհետև այստեղ` սահմանում , խաղաղությունն այնքա՜ն նուրբ է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` օրվա հրամայական: Մեր բանակը, չնայած իր երիտասարդ տարիքին, հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած: Իսկ մենք այսօր հպարտ ենք մեր բանակով և այն զինվորներով, ովքեր կյանքի գնով պահպանում ու պաշտպանում են մեր դիրքերը, հայրենիքը, և որոնց գոյությամբ է պայմանավորված մեր լինելիությունը, քանզի բանակը պետության գոյության հենասյունն է, իսկ լավ ու մարտունակ բանակը կրկնակի ու ամուր հենասյուն է: Բանակը ազգային հպարտություն է: 
                                    Հեղինակ՝ Ալվարդ Մեժլումյան                                             

No comments:

Post a Comment