Մանկություն
իմ ոսկեծամ....
Կարծես այդպես
ողջունեց շրջանավարտներին վերջին զանգի ղողանջյունը, և նրա թախծոտ ու ուրախ երգը տարածվեց
դպրոցի կամարների տակ: Պահն, իհարկե, հանդիսավոր էր և հուզիչ: Յուրաքանչյուրի աչքերում
երևացող արցունքները հավաստում էին, որ ամեն մի ծնող մտքերով թևածում է հեռուներում՝
պատկերելով իր երեխայի լուսավոր ապագան: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ,
ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Աշակերտ» բառը
շրջանավարների համար հնչեց վերջին անգամ: Ասմունքեցին, պարեցին, շնորհավորեցին, հիշեցին
իրենց արածը և չարածը, ընդունեցին շնորհավորանքներ:Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝
մաղթելով բոլորին հաջողություններ առաջիկա քննություններին և ընդհանրապես կյանքում:
Բարի երթ ձեզ,
սիրելի՛ դասընկերներ:
No comments:
Post a Comment