Ստելլա Առուշանյանը 2011-2012թթ
<<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մրցանակակիր:
Բերդի ` Մ. Սաղումյանի անվան ավագ դպրոցի
ուսուցիչները բազմիցս ապացուցել են, որ իրենք տիրապետում են մանկավարժական ժամանակակից
մեթոդներին և ունեն համապատասխան հմտություններ և որակավորում: Ահա հերթական անգամ
մանկավարժական իր բարձր որակավորումը կրկին հաստատեց Ս. Առուշանյանը` մասնակցելով
2011- 2012թթ <<Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ>> հանրապետական
մրցույթին, որը տեղի ունեցավ ապրիլի20-ին Երևանի Լև Տոլստոյի անվան ռուսական դպրոցում:
Մարզի միակ ներկայացուցիչը Ստ. Առուշանյանն
էր, ով արդեն հաղթել էր մարզում կազմակերպված
նախնական մրցույթում: Մասնակիցները 42-ն էին` ընտրված Երևանից և մարզերից: Երկրորդ
և III փուլում ուսուցիչները պատասխանեցին թեստի 40 հարցերին (մասնագիտական մեթոդիկա
և ընդհանուր զարգացածություն) և ներկայացրին 1 օրինակելի դաս:
Մրցութը հետաքրքիր էր նրանով, որ օգտագործվեցին
մանկավարժական նորագույն մեթոդները` զուգակցելով տեխնիկական նորագույն միջոցների հետ
(էլ. գրատախտակ, սլայդ և այլն):
Պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար
Մ. Մկրտչյանը և ՌԴ դեսպանատան պատվիրակությունը:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` ընտրվեցին
ռուսաց լեզվի 3 լավագույն ուսուցիչները Հայաստանում: III տեղը շնորհվեց Ստելլա Առուշանյանին: Շնորհավորում ենք…
Հեղինակ` Լ. Թումանյան
No comments:
Post a Comment