Ով արդարություն,թող
որ ես թքեմ ճակատին քո բաց,
Գոչել էր մեկը
քարերով ջարդված այն հանճարներից...
Ահա այսպիսի
խոսքերով է արտահայտել իր զայրույթը ժամանակի մեծանուն գրողներից մեկը: Ապրիլի 24-ին
բազմաթիվ հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնին կուլ գնացած անմեղ զոհերին: Այդ օրը Բերդի՝ եղեռնի զոհերի հիշատակին
կառուցված հուշարձան այցելեցին բոլոր բերդցիները: Երիտասարդները և աշակերտները, զգեստավորված
հայ եռագույնը խորհրդանշող հագուստներով, հարգանքի երթ կազմակերպեցին դեպի հուշահամալիր:
Հոգեհանգստի խոսքեր հնչեցրեց տեր Արամը, ապա միահամուռ աղոթեցին նահատակների հոգու
հանգստյան համար:
Հանգեք իմ որբեր,
իզուր են հուզմունք, իզուր և անշահ....
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կգնա...
No comments:
Post a Comment