Այս ուսումնական տարին
Բերդի ավագ դպրոցի սաներն սկսեցին մեծ եռանդով:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայից մրցույթը, որ մեկնարկել էր գարնանը, շարունակվեց
նաև օգոստոսի 28-ին: Սա արդեն մարզային փուլն էր, որին մասնակցում էին հաղթանակած
ութ թիմեր ողջ Տավուշի մարզից: Աշակերտները ամառվա ընթացքում պետք է կարդային տրամադրված
նյութերը, որպեսզի կարողանային ոչ միայն ապահովել գիտելիքների բարձր մակարդակ, այլև
գրավել մրցանակային տեղ: Մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով, ու որոշվեցին լավագույնները:
Մրցույթից հետո իր հյուրընկալ դռները մեր առջև բացեց Մակարավանքը, որտեղ կարդացինք
Ներսես Շնորհալու «Հավատով խստովանիմ» աղոթքը, այնուհետև աղոթեցինք՝ լսելով Եզնիկ Սրբազանի
աղոթքը վանքի սուրբ կամարների ներքո: Թող Աստծո աջը միշտ պահապան լինի բոլորին իրենց
բոլոր նախաձեռնություններում:
No comments:
Post a Comment