Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցը 07.06.2011թ. կնքեց համագործակցության պայմանագիր Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ, ըստ որի`
1. Հոսքային դասարաններում ուսումնառությունը կազմակերպել` օգտագործելով երկուստեք փոխհամաձայնեցված ծրագրեր:
2. Ուսումնական գործընթացում ներգրավել Համալսարանի և հենակետային վարժարանի մասնագետներին:
3. Դպրոցում կազմակերպել Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և հենակետային վարժարանի ուսուցիչների և սովորողների հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ, զրույցներ, բանավեճեր, քննարկումներ, գրավոր աշխատանքներ, թեմատիկ մրցություններ…
4. Համալսարանի միջոցներով դպրոցում կատարել դասարանների արդիականացման, կահավորման աշխատանքներ:
5. Մեթոդական աջակցություն ցուցաբերել դպրոցի ուսուցիչներին` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ:
6. Ամեն տարի դպրոցի աշակերտների համար կազմակերպել «Բաց դռների օր», ճանաչողական այցեր Համալսարան:
7. Դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող սովորողների համար սահմանել անվանական կրթաթոշակ:
8. Դպրոցի ուսուցիչների համար ամեն տարի սահմանել «Լավագույն ուսուցիչ» մրցանակ:
9. Դպրոցի լավագույն աշակերտների համար Համալսարանի բազաներում կազմակերպել «Ամառային ճամբար», որտեղ կկազմակերպվեն օլիմպիական պարապմունքներ և մասնագիտական դասընթացներ:
Կարծում ենք, որ այս համագործակցությունը լայն հնարավորույթուններ է ընձեռում մեր աշակերտներին` իրականացնելու իրենց նպատակները:
No comments:
Post a Comment