8-րդ դասարանում այսօր ինտերնետային օր էր: Բացատրվեցին ինտերնետի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները, համացանցի լավ ու վատ կողմերը: Մի համակարգչից մյուսին ինֆորմացիա փոխանցելը իրականացնում էինք մագնիսական սկավառակների միջոցով: Սակայն սկավառակը հարմար միջոց չէր, քանի որ այն հնարավորություն էր տալիս միայն սահմանափակ ծավալով ինֆորմացիա փոխանցելու: Այն ժամանակի առումով ևս ոչ արդյունավետ միջոց էր հանդիսանում:
Համակարգչային ցանցի ստեղծումը հնարավորություն տվեց հաշված րոպեների և նույնիսկ վայրկյանների ընթացքում ինֆորմացիա փոխանցել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող համակարգիչներին:
Աշակերտն իմացավ, որ ինտերնետը միայն ինֆորմացիայի փոխանցման միջոց չէ, այլ նաև բազմատեսակ ինֆորմացիայի կուտակման ու պահպանման հզոր պահեստարան. այստեղ ցանկացած մասնագետ կարող է իր բնագավառին առնչվող հարուստ ինֆորմացիա գտնել:
Հաղորդակցվողների համակարգիչներ հաճախ ապահովված են ձայնային քարտով, միկրոֆոններով և լրացուցիչ այլ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս ամենատարբեր հաղորդագրություններ փոխանցելու:
Երեխաների հետ ծանոթացանք որոնման համակագերին և մի քանի այլ ծրագրերի, նրանց ոսկե կանոններին , լուծեցինք թեստեր և փորձեցինք մի փոքր խաղալ:
No comments:
Post a Comment