2009թվականին էր, երբ միջազգային <<Կարմիր խաչի>> միջոցով սնունդ-օգնություն տրվեց Բերդ քաղաքի թվով 25 երեխաների: Այդ երեխաների մեջ կային թե’ միակողմանի և թե երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:
Շնորհիվ <<Սոսե մայրերի>> ասոցիացիայի հասարակական կազմակերպության, որի ղեկավարն է հմուտ կազմակերպիչ Նինա Ադամյանը, <<Կարմիր խաչի>> հետ միասին նոր աշխատանքներ,որն էլ ավելի մեծ արդյունքներ ապահովեց ծնողազուրկ այդ երեխաների համար:
2011թ-ի փետրվարից սոցիալապես անապահով երեխաների քանակն աճեց, հասավ 47-ի: Միջազգային <<Կարմիր խաչը>> միջնորդ հանդիսացավ Գերմանիայի Բադեն-Վյորդենբերգ քաղաքի և Բերդ քաղաքի համագործակցության համար:
Մոնիտորինգի արդյունքում ստեղծվել է կենտրոն, որտեղ ընդգրկվել են 30-50 երեխա (հիմնականում 30-ը): Բերդի կենտրոնի աշխատանքները կյանքի են կոչում կամավորներ, ովքեր ունեն հոգեբանի, լոգոպետի, մանկավարժի մասնագիտություն: Աշխատանքները կոորդինացնում է Բերդի կենտրոնի տնօրեն Նիմա Ադամյանը:Միջազգային <<Կարմիր խաչի>> և Գերմանիայի կողմից վստահված և միջնորդ հանդիսացող շնորհաշատ պարոն Մովսես Պողոսյանի շնորհիվ ի կատար են ածվում այս աշխատանքները:
Երեխաների հետ կատարվող աշխատանքրերը սկսվում են ժամը 10-ից ժամմը 3-ը երկու խմբով, դպրոցի հետ պայմանավորված: Երեխաները զբաղվում են ասեղնագործությամբ, գոբելենով, շյուղագործությամբ, նկարչությամբ, ապիլիկացիոն աշխատանքներով. խաղում են շաշկի, շախմատ, լոտո, դոմինո, կառուցողական աշխատանքներով:
Կենտրոն հաճխող երեխաների աշխատանքները առանձնացվում և ցուցադրվում են:Առանձնակի ոգևորություն են ապրում այն և երեխաները, որոնք աշխատանքները խրախուսվում են իրենց ղեկավարի կողմից: Կենտրոնի աշխատանքները արդյունավետ դարձնելու համար կազմակերպվում են տնայցեր, հաճախակի ծնողներն են այցելում կենտրոն:
Կենտրոնը համագործակցում է քաղաքապետարանի և մարզպետարանի <<Վորլդ Վիժն>> կազմզկերպության հետ, ինչպես նաև Բերդի բժշկական կենտրոնի, Գյումրիի կենտրոնի հետ:
Կենտրոնը հիվանդ երեխաներին հայտնաբերում և անվճար բժշկական օգնություն է ցույց տալիս:
Անապահով երեխաներին օգնություն ցույց տվող և նրանց սատար կանգնող այս կենտրոնը միաժամանակ ստանձնում է մի քանի առաքելություն: Այն, որ անապահով երեխաները կտրվում է փողոցից, զերծ են մնում անհարկի մեծ և փոքր հանցագործություններից: Նրանք կենտրոն հաճախելով , գտնվում են ուշադրության, այնքան անհրաժեշտ փաղաքշանքի ու գուրգուրանքի մեջ:
Հիրավի , ինչքան լավ կլիներ, փաղաքշանքի ու գուրգուրանքի մեջ կանգնող գերմանացիների կողքին տեսնեինք նոր բարերարներ, ովքեր էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեին մեր երեխաների առօրյան:
Մարիետա Բադալյան (Բերդի ավագ դպրոցի մանկավարժ)
Նաիրա Մելքումյան ( ծնող)
No comments:
Post a Comment