Այո′, հայրենիքների
գոյությունը միշտ էլ պայմանավորվել է նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ ուխտածինների
գոյությամբ: Գարեգին Նժդեհ
1991թվականի՝ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության
պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից՝ ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության
նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում
ընդունվեց ՙՀայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ՚՝ այդ կերպ հայտնելով
Հայկական ազգային բանակի ստեղծման մասին: Բանակը ձևավորեց ոչ թե թղթի վրա, այլ կռվի
դաշտում: Եվ արդեն 23 տարի է՝ հունվարի 28-ը նշվում է որպես Բանակի օր:
2015 թվականի 28-ին
Բերդի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված բանակի օրվան: Հանդիսավոր տողանից հետո օրհներգի ուղեկցությամբ բարձրացվեց հայկական եռագույնը, ապա աշակերտները ողջունեցին իրենց ավագ ընկերներին: Միջոցառմանը ներկա էին Բերդի զինկոմիսարիատի և երկու զորամասերի
ներկայացուցիչները, ովքեր իրենց ողջույնի խոսքը հղեցին մեր սաներին՝ բարձրացնելով
նրանց ազատատենչ ոգին: Հանդիսավոր արարողությունից հետո բոլոր դասարաններում անցկացվեցին արիության դասեր, զեկուցումներ, կինոդիտումներ և
բանավեճ-քննարկումներ: Իհարկե, բոլոր միջոցառումները միտված էին կարևորելու ռազմահայրենասիրական դաստիարակության դերը հայի, հատկապես տավուշեցու կյանքում, որովհետև այստեղ` սահմանում , խաղաղությունն այնքա՜ն նուրբ է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` օրվա հրամայական: Մեր բանակը, չնայած իր երիտասարդ տարիքին, հպարտանալու արժանի պատմություն
ունի ամբարած: Իսկ մենք այսօր հպարտ ենք մեր բանակով և այն զինվորներով, ովքեր կյանքի գնով պահպանում
ու պաշտպանում են մեր դիրքերը, հայրենիքը, և որոնց գոյությամբ է պայմանավորված մեր
լինելիությունը, քանզի բանակը պետության գոյության հենասյունն է, իսկ լավ ու մարտունակ
բանակը կրկնակի ու ամուր հենասյուն է: Բանակը ազգային հպարտություն է:
Հեղինակ՝ Ալվարդ Մեժլումյան
No comments:
Post a Comment